Փաշինյանն առաջարկում է պարգեւատրել ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին

Փաշինյանն առաջարկում է պարգեւատրել ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին
Փաշինյանն առաջարկում է պարգեւատրել ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի նախագահին՝ ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին պարգեւատրելու համար:

Հայտնում են կառավարությունից:

Մասնավորապես, Փաշինյանն առաջարկում է Սիմոն Մարտիրոսյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին՝ Երախտագիտության մեդալով:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Գոռ Մինասյանն էլ նվաճել է արծաթե մեդալ: