Հայաստանում «Մոդեռնա»-ով կարող են պատվաստվել նաև երեխաները․ ԱՆ

Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլօրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։