«Բոլորիդ մեծ շնորհակալություն». Մարկ Սաղաթելյանի գրառումը՝ վթարից հետո

«Բոլորիդ մեծ շնորհակալություն». Մարկ Սաղաթելյանի գրառումը՝ վթարից հետո
«Բոլորիդ մեծ շնորհակալություն». Մարկ Սաղաթելյանի գրառումը՝ վթարից հետո

Հունիսի 22-ին Նալբանդյան փողոցում ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած Մարկ Սաղաթելյանը գրառում է թողել Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում՝ ավետելով, որ արդեն վերադարձել է «շարքեր»:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետեւանքով Մարի Սաղաթելյանն ու պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը լուրջ վնասվածքներ էին ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
«Իմ ընկերներ, մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ աջակցության համար: Ես արդեն վերադարձել եմ շարքեր, չկա այնպիսի ուժ, որը կարող է հաղթել, երբ կողքիդ նման ընտանիք եւ ընկերներ կան: Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Մարկ Սաղաթելյանը՝ ի պատասխան բազմաթիվ աջակցություն հայտնող ու առողջություն մաղթող գրառումների:

© Medialab.am