Եւս երկու հասարակական կազմակերպության մերժեցին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր այսօրվա նիստի ժամանակ մերժել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Կաղնի» սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները:

ԿԸՀ-ն որոշել է, որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

 

© Medialab.am