Մոսկվայում կրկին լոքդաուն է

ՌԴ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ու մահերի թիվը արձանագրել է աճ, որի արդյուքում իշխանությունները կրկին դիմում են լոքդաունի, գրում է Ամերիկայի ձայնը։

Չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 20-ին Ռուսաստանը հաղորդեց ռեկորդային թվով մահերի մասին, հայտնում է Ռոյթերս գործակալությունը: Ըստ ռուսական կողմի տեղեկության՝ վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրել է ավելի քան հազար կորոնավիրուսային մահվան դեպք, ինչպես նաև ավելի քան 34 հազար հիվանդության դեպք, որը ստիպեց իշխանություններին դիմել ավելի խիստ սահմանափակումների:

«Մեր կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկում: Կարծում եմ, որ դրանք չափազանց խիստ չէին: Որպես պատվաստված անձ, ով օգտվում է մետրոյից, ես այնքան էլ չեմ վախենում, բայց նրանք, ովքեր չեն պատվաստվել, պետք է մտածեն դրա մասին»,- ասում է Մոսկվայի բնակիչ Իրինա Եֆրեմովան:

«Ես դա չեմ դիտարկում որպես սահմանափակում: Մենք տանը փակված չենք: Մենք կարող ենք դուրս գալ խանութ և այլ վայրեր: Մենք ունենք այդ իրավունքը, բայց, իհարկե, կարևոր է, որ պաշտպանված լինենք: Մեծահասակների համար այս հիվանդությունը սարսափելի է»,- ասել է Մոսկվայի բնակիչ Անտոնինա Նազինան:

Երեքշաբթի օրը Մոսկվայի քաղաքապետը հայտարարեց չորս ամսով տանը մնալու սահմանափակման մասին 60-ից բարձր տարիք ունեցող չպատվաստված անձանց համար, և Ռուսաստանի կառավարությունն առաջարկեց մեկշաբաթյա լոքդաուն՝ արագ աճող դեպքերի պատճառով: Կրեմլը այս հարցում դատապարտում է Ռուսաստանում պատվաստման դանդաղ ընթացքը: