ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում կառավարության առաջնահերթ խնդիրներն է համարում վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետև մենք խնդիր ունենք վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կառավարության առաջին խնդիրն այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել այլ անելիքների մասին: