Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել ՕԽ վարկանիշային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Թայլանդում ընթացող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վենեսուելացի Դիեգո Պերերիային առաջին ռաունդում զիջելուց հետո հայ մարզիկը կարողանում է հավաքվել ու կամային հաղթանակ կորզել։