Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մայիսի 14-ին տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի միջև:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դեսպան Թումանյանն առաջարկեց ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուների և մասնագետների միջև տեսակոնֆերանսներ, որի կապակցությամբ փոխնախարար Ասադի Լարին հայտնեց իր պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: