Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար կկառուցվի նոր շենք

Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500 քմ տարածքում նոր շենք կկառուցվի։

Այն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Մարզական օջախը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար: