Սուրեն Պապիկյանը նշանակվել է Պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Պաշտպանության նախարարի պաշտոնից։