Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ հուլիսի 4-ին հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 ջրատար։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Մոտ 4 հա տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Կան ծխացող օջախներ․ սահմանվել է հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։