Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Արտգործնախարարները քննարկում են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները»,-հայտնում է «Անադոլու»-ն: