ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը

ՀՀ ԱԳՆ-ում ամփոփել են վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը.

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այց Հայաստան,

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այց Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպում նաև Իրանի նախագահի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ,

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական այց Հայաստան՝ որպես ՀՀ անկախացումից ի վեր Կանադայի ԱԳ նախարարի առաջին այց ՀՀ, և Կանադայի դեզիդենտ դեսպանության բացում,

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այց Հայաստան. ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:

Այցերի օրակարգն ընդգրկել է ՀՀ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԵՄ գործընկերության, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրմանն առնչվող տարբեր հարցեր:

Կայացել են մամուլի ասուլիսներ՝ լրագրողների հետ հարցուպատասխաններով՝ միջազգային գործընկերների հետ համատեղ անդրադառնալով փոխադարձ, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: