Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: