Չավուշօղլուն սպառնացել է Շվեդիային և Ֆինլանդիային

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցումանդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ 

Նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում «փաստելեն, որ  PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն- խմբ.) ուPKK-ն («Քուդիստանի բանվորական» կուսակցություն-խմբ.) կապ ունեն միմյանց հետ»։ Բացիայդ, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք իբր ահաբեկիչներ են, ներքաշված են ահաբեկչության մեջ և իրենց հանցավարությունըհաստատված է։ 

Չավուշօղլուն ԱՄՆ-ին, Ֆրանսիային և որոշ այլ երկրների մեղադրել է երկերեսանի լինելու ևերկակի ստանդարտներ կիրառելու մեջ։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան ստիպված են համատարիմ մնալ այդ փաստաթղթին։ 

«Եթե հավատարիմ չմնան, մենք նրանց չենք ընդունի ՆԱՏՕ։ Թուրքիան, երբ իր դեմ վտանգ էառաջանում, անում է անհրաժեշտ ամեն ինչ և վերացնում այն»,-զգուշացրել է նա։ 

Հարցին, թե ինչ կլինի, եթե Ֆինլանդիան և Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետոհամաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն պատասխանել է.

«Մենք պայմանանագիր ունենք նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Նրանք պատրաստվում էինայդ ահաբեկիչներին քաշել 30 կիլոմետր հարավ, բայց չարեցին։ Վերջերս ահաբեկչականկառույցն ավելացրել է ոտնձգությունների թիվը Սիրիայի ներսում և նաև Սիրիայից դեպի մերտարածքներ։ Մեր հարցերը ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք։ Եթե այդ երկրները տերչկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբդեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում էայն, ինչ պետք է ու վերացնում է»։ 

Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։