Զինվորը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս

ԼՂՀ պաշտպանության բանակը տեղեկություն է տարածել, որ մարտի 24-ին առավոտյան ժամը 9.50-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղեկայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է 1992 թվականին ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է կորստի վիշտը եւ ցավակցում զոհված զինվորի հարազատներին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել էր եւս մի զինծառայող, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Մեկ սպա էլ վիրավորվել էր: Կարդալ ավելին