«Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15։28-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները 3,5 կմ ճանապարհը շարունակել են ոտքով: