188 նոր դեպք, 566 առողջացած, 4 մահ․ Կորոնավիրուսը՝ Հայաստանում

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 188 նոր դեպք և 566 առողջացած։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 275 է: