Հայաստանում բռնության կոչերը այսուհետև քրեորեն պատժելի են

Այսօր ՀՀ Ազգային ժողովը 97 կողմ և 14 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք, որ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ առաջարկող օրենդրական փաթեթով կառավարությունն առաջարկում էր սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։ Առաջարկվում է քրեորեն պատժել նաև բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կոչերը:

Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար նախատեսվելու է կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

ՀՀ Ազգային ժողովը 97 կողմ եւ 14 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում…

Gepostet von National Assembly of Armenia / Ազգային ժողով am Mittwoch, 15. April 2020