120 grammi ճարտարապետական ​​ընկերությունը վերահաստատում է՝ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը․ ՀՀ ԱԳՆ

Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ​​ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ​​ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն: