Ուկրաինայի ողջ տարածքում ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով Analitikaua.net-ը, թեմատիկ միջոցառումները սկիզբ են առել հիշատակի օրից մի քանի օր առաջ։ Կիևի և խոշոր քաղաքների փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկություն պարունակող պաստառներ և վահանակներ։

Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումները սկսվել են Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հոգևորականների աղոթքով, այնուհետև Կիևի կենտրոնում խաչքարի մոտ  խոնարհվել են ծաղիկներ։ Այդ միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։

Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի «Հայոց ցեղասպանություն. պատմության ընկալումը» առցանց դասախոսությունը և ինտերակտիվ առցանց ցուցահանդեսը Ուկրաինայի հայերի միության պորտալում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։