Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կվերակառուցվի պետական բյուջեի շրջանակներում

ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (ՀԱՊԱԿ) կվերակառուցվի պետական բյուջեի շրջանակներում: Պետական ծրագրով նախատեսված հիմնանորոգման արդյունում կենտրոնը կբարեկարգվի, կկառուցվեն նոր մասնաշենքեր և կցակառույցներ:

Վերակառուցման արդյունքում բժշկական կենտրոնը 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ կունենա: ՀԱՊԱԿ-ում հիմնովին նորոգվում է նաև մանկական առանձնացված բաժանմունքը, որն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։