«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»․ Աշոտ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»:

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել է Աշոտ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։

Ավելի ուշ Ոստիկանությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հարձակման ենթարկելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել։