Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում . Տեսանյութ

Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում . Տեսանյութ
Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում . Տեսանյութ

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ տանձենի և բոխենի տեսակի փայտանյութ, երեք բենզասղոց և կացին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փայտանյութն առանց համապատասխան թույլտվության հատել է Սյունքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ։ Նրանք հայտնել են, որ ծառերը հատել են իրենց կարիքների համար:
Փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին:
Բենզասղոցները և կացինը առգրավվել են:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։