Ունենք ահազանգ, որ ընտրակաշառքը տրվում է քվեարկության սենյակից դուրս գալուց կուսակցություններից մեկի քվեաթերթիկը դուրս բերելու դիմաց.Արթուր Սաքունց

 Իրավապաշտպան, լրագրող Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ունենք ահազանգ, որ ընտրակաշառքը տրվում է քվեարկության սենյակից դուրս գալ առաջադրված կուսակցություններից ասենք մեկի քվեաթերթիկը դուրս բերելու դիմաց։

Հարց, ինչպես կարելի է կանխել այս քվեարկության գաղտնիքը խախտող հանցագործությունը։

Ազնվորեն, չեմ պատկերացնում։

Բոլոր քաղաքացիներին չես կարող անձնական խուզարկության ենթարկել տեղամասից դուրս գալուց հետո։

Ամենայն հավանականությամբ նման գործողությունը ծրագրավորողները շատ լավ վերլուծել են իրավական կարգավորումները, որոնք հնարավորություն չես տալիս ամեն մի նման դեպքը արձանագրել։

Բայց միևնույն է այս ռիսկը մնում է»։