«Մի հարամ բան կա, եւ այդ հարամ բանը ինչ-որ տեղից խնդրել են կամ պարտադրել….». Ստյոպա Սաֆարյան

«Մի հարամ բան կա, եւ այդ հարամ բանը ինչ-որ տեղից խնդրել են կամ պարտադրել....». Ստյոպա Սաֆարյան
«Մի հարամ բան կա, եւ այդ հարամ բանը ինչ-որ տեղից խնդրել են կամ պարտադրել….». Ստյոպա Սաֆարյան

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանն իր խոհերն է կիսել Գյումրում փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո:

Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժան հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանդի ենթարկված Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի միակ անդամն էր, ով ծանր վնասվածքներով հրաշքով կենդանի էր մնացել:

Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չնայած բողոքի մեծ ալիքին, առայսօր գտնվում է Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ:

Դաժան սպանության շարժառիթների մասին որեւէ սպառիչ պատասխան դեռ չի հնչել: Ըստ պաշտոնական վարկածի, Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն` ջուր խմելու եւ դաժանաբար գնդակահարել եւ սրախոխող է արել ընտանիքի բոլոր անդամներին` ներառյալ երկու տարեկան եւ վեց ամսական երեխաներին:

Իշխանություններն ի դեմս Սերժ Սարգսյանի, յոթ օր շարունակ լռություն էի պահպանում եւ միայն կրեմլյան ցավակցություններից հետո ցավակցական ուղերձներ հղեցին:

«Այսօր իմ ընկերների՝ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Դավիթ Սանասարյանի հետ Գյումրիում էինք… Իմ սիրելի վիրավոր, ըմբոստ քաղաքը իր նույն տարերքների մեջ էր՝ վշտի ու ըմբոստության,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Ստյոպա Սաֆարյանը:

Գյումրին եռացող կաթսա էր հիշեցնում՝ անպատկերացնելի պայթյունի ընդունակ: Ինչպես Սրբազան Աջապահյանը հայտարարեց՝ վիշտը կրող, բայց պահանջատեր: Գյումրին այդպիսին էլի էի տեսել նույն ընկերներիս հետ՝ նույքան եռացող ու նույնքան պայթյունավտանգ:

Գյումրիում դա արդեն տարվա եղանակի նման բան է դառնում: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել: Ոչ էլ նրա մասին, որ կյանքում առաջին անգամ տեսա մանկան դագաղ, ու քիչ էր մնում ծնկներս ծալվեին եկեղեցու մեջ, որ խենթացնող էր մի ողջ ընտանիքի գնդակահարված տեսնել, եւ այլն: Նաեւ տեսա ու հասկացա հետեւյալը.

-եթե երկրում նման արտառոց պատահարի կապակցությամբ համառորեն պետականորեն սուգ չի հայտարարվում, իսկ տոնական միջոցառումներն էլ մի կերպ են չեղյալ համարվում, այն դեպքում երբ ժողովուրդդ կատարելապես սգում է թե Գյումրիում, թե այլուր, ապա այդտեղ մի հարամ բան կա…

-երբ գնում ես Գյումրի ու տեսնում ես, որ հնարավորինս ամեն ինչ արված է, որպեսզի հոգեհանգիստը շատ սովորական թաղում հիշեցնի, որի ապացույցը նախագահի կամ վարչապետի բացակայությունն է, եւ երկորդական, երրորդական դեմքեր են ուղարկվել այնտեղ, հասկանում ես, որ այդ հարամ բանը այն է, որ ինչ-որ տեղից խնդրել են կամ պարտադրել….

– մինչ պաշտոնապես բավարարվել էր օտարի խնդրանքը՝ չպաշտոնականացնել հոգեհանգիստը, չլեգիտիմացնել Գյումրիի հազարավոր բնակիչների արադարացի պահանջատիրությունը, նշանակում է, որ մեր հույսը պետք է դնենք հասարակական բողոքի ու պահանջատիրության ճիշտ կազմակերպման վրա:

Ընդամենը պետք է Գյումրու հետ լինել, կանգնել նրա արդարացի պահանջների կողքին, եւ ամեն բան կպարզվի ու իր տեղը կընկնի»:

© Medialab.am