Ծանր վիճակում եղած 1 պացիենտ կորոնավիրուսից 21-օրյա բուժումից հետո դուրս է գրվել Արտաշատի բուժկենտրոնից․ Բժիշկները ծափերով են ճանապարհել

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է որ Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած մի պացիենտ։

«Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ:

Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում:
Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն եվս դուրս են գրվել այսօր Կենտրոնից:

Բոլոր պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած:

Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ»:

Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ: Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում:Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն եվս դուրս են գրվել այսօր Կենտրոնից: Բոլոր պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած:Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ:

Gepostet von Արտյոմ Սմբատյան am Freitag, 24. April 2020