Արմավիրի մարզի վթարի հետևանքով Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ

Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է ներկայացրել երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:

Նշվում է՝ ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն: