Գեղամ Մանուկյանը հայտարարել է անժամկետ հացադուլ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի հայրենակիցների շարունակություն երեկվա գրառման։

Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ

– մտահոգ է այս վիճակի համար,

– ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով,

– գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝

Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։

Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։Նիկոլը պետք է հեռանա…»։

Սիրելի հայրենակիցների շարունակություն երեկվա գրառման։Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ – մտահոգ է այս վիճակի համար, – ապրում է…

Posted by Գեղամ Մանուկյան on Sunday, November 22, 2020