Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը


Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Բարսեղյանը 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի և հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- ասաց Բարսեղյանը: