Հարձակում Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա

Հարձակում Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա
Հարձակում Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա

www.ilur.am -Մոտ 40 րոպե առաջ հարձակման նոր դեպք է տեղի ունեցել: Այս անգամ անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա:

Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկություններով, 2 հոգի զանգել են Փիլիպոսյանի բջջային հեռախոսին եւ խնդրել են դուրս գալ տնից: Երբ Փիլիպոսյանը դուրս է եկել`այդ անձինք հարձակում են գործել նրա վրա` հասցնելով վնասվածքներ: Դեպքի վայր են հրավիրվել ոստիկանները: