Պետք էանհապաղ փակել բոլոր ռեստորաններն ու հանրային սննդի օբյեկտները. Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

«Եթե չեմ սխալվում երեկ հանրային սննդի պատասխանատուների, սեփականատերերի ժողովը դիտարկել է մայրաքաղաքում ռեստորանները փակելու հնարավորությունը։

Կարծում եմ առանց տատամսելու այդ որոշումը պետք է իրագործել և անհապաղ փակել բոլոր ռեստորաններն ու հանրային սննդի (սրճարաններ, փաբեր, բարեր, դիսկոտեկներ և այլն) օբյեկտները՝ բոլոր այն վայրերը, որտեղ մեկից ավելի մարդ կարող են հավաքվել։

Ճիշտ կլիներ, որ այսպիսի որոշման իրականացումը վերահսկվեր կառավարության համապատասխան ստորաբաժանման կողմից»։