Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացվի մայիսի 17-ին

Հեղինակ MediaLab

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։

«Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):

Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։

Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։

Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մայիսի 17-ին մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)»,- նշվում է հաղորդագրությունում։