«Ընդդիմության» կարկառունները Երևանի կենտրոնում շաբաթներ տևող բողոքի ակցիաներով ուժեղացնում են վարչապետ Փաշինյանի դիրքերը միջազգային ասպարեզում. Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չի կարող պատահել, որ «ընդդիմության» կարկառունները չգիտակցեն, որ Երևանի կենտրոնում շաբաթներ տևող բողոքի ակցիաներով որքան են ուժեղացնում վարչապետ Փաշինյանի դիրքերը միջազգային ասպարեզում:

Ստեղծված իրավիճակում, Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ այդ հավաքները շարունակվեն առանց ընդհատման, որովհետև բանակցային գործընթացի այս փուլում բողոքի ակցիաների ուղեկցումը, Փաշինյանին հնարավորություն է տալիս միջազգային խաղացողների առջև հանդես գալ որպես ժողովրդավար և խաղաղասեր առաջնորդ, ով չի նահանջում իր հռչակած խաղաղության օրակարգից՝ նույնիսկ սեփական հանրության «ռադիկալ և ազգայնական» ուժերի ճնշման ներքո:

Իհարկե սրա ամենաբացասական կողմն այն է, որ այդ հավաքները, չնայած հայտարարված թվերին, Ռուսաստանի բացահայտ աջակցությանն ու ներդրված ֆինանսական միջոցներին, չափազանց սակավամարդ է, որը ի ցույց է դնում Հայաստանի հանրության չափազանց նվազ հետաքրքրությունը արցախյան հարցի և Արցախի ապագայի նկատմամբ: Մինչդեռ բոլորս ենք շատ լավ հասկանում, որ խնդիրը Արցախի մեջ չէ, այլ այդ հավաքի կազմակերպիչ զույգի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»: