Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան. Factor

Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Նա չմեկնաբանեց իր` Շիրակի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում:

Հիշեցնենք՝ որ Դավիթ Առուշանյանը ևս ինքնառաջադրվել էր Գյումրիի համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում։ ՔՊ-ն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացրեց․ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով համայնքապետի պաշտոնակատար կդառնա անկուսակցական Սարիկ Մինասյանը: