Ազգային ժողովում մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ մեկնարկեց  Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության կարգը, ժամը և տեղը։

Քվեարկությունը կտևի մինչև 12։00-ն:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի  թեկնածությունը: