Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում

Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջումը և տարահանումը» թեմայով: Ուսումնավարժության ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները, արձանագրել թերությունները, տվել մասնագիտական խորհուրդներ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։