Չինաստանում կորոնավիրուսը եւս 31 մարդու կյանք Է խլել

Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել Է 31 մարդ, հայտնաբերվել Է 143 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Անցյալ տարվա դեկտեմբերից համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել Է հիվանդանալու 80 հազար 552 դեպք, մահացել Է 3420 մարդ:

Վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, մահացել Է 29 մարդ, այդ թվում՝ 23-ը՝ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 23,8 հազար մարդ, 5,7 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:

Միեւնույն ժամանակ գրեթե 53,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: