Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Ղրղզստանի Հանրապետության նախագահ  Սադիր Ժապարովը նախորդ գիշեր հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ, փոխանցում է Ղրղզստանի նախագահականի պաշտոնական կայքը:

Ժապարովը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները,  մտահոգություն են հայտնել զոհերի ու բռնության դեպքերի վերաբերյալ Կողմերը քննարկել են նաև տիրող իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ի մոտեցումն ու անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը: