ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ.Ամերիկայի Ձայն

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը:

Ուրախ ենք, դիտորդական առաքելության նախնական գնահատականով ըստ որի` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ընտրությունների օրվա ձայների հաշվարկը:

Մենք կիսում ենք դիտորդական առաքելության մտահոգությունը ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ:

Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, եւ գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա:

Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ `հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում իր ձեռքբերումների համար և խրախուսում շարունակել այս ուղին ՝ հայ ժողովրդի 2018-ի գարնան հավատամքի համապատասխան:

Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում:

Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը շարունակական աջակցության համար: Նրանց նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կշարունակենք զարգացնել ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը