ԱԺ-ն քննարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը, որում կատարվել է լրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպարկների մասին է:

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել է լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը տարածվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ: Դա առաջին ընթերցմամբ քննարկման նախագծում չկար»,-ասաց Գրիգորյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։