Բռնության կոչեր արած հոգևորականը ցուցմունք է տվել

Դեկանոզ Սպիրիդոնը, որը հուլիսի 5-ին հրապարակավ և բացահայտ բռնության կոչ էր արել քաղաքացիներին, փաստաբանի ուղեկցությամբ ոստիկանություն է ներկայացել՝ հարցաքննության:   

Նրա փաստաբանը համաձայն չէ մտքի հետ, թե հոգևորականը բռնության կոչ է հնչեցրել, գտնում է, որ լրագրողներն են այդպես «սարքել»:

Հիշեցնենք` հուլիսի 5-ին հոմոֆոբ ակցիայի ընթացքում Թբիլիսիում  հայր Սպիրիդոնը, խոսելով հավաքվածների առջև, բառացի ասել էր` «Դուք պետք է բռնություն գործադրեք ձեր հայրենիքի անունից, բռնություն գործադրեք երկրի անունից»: Հավաքվածները ծափողջույններով էին ընդունել նրա  այս ելույթը:

Այդ օրը ագրեսիվ խմբերի բռնի գործողություններից տուժեց 50-ից ավել լրագրող:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեկանոզ Սպիրիդոնը «հանգիստ է վերցնում ծառայությունից», իսկ  Պատրիարքարանը խիստ նկատողություն է արել նրան: Քահանայապետի դեմ այլ միջոցներ չեն ձեռնարկվել:  Նա  տեսանյութ  է հրապարակել, որում ներողություն է խնդրում:

Լուսանկարը` netgazeti-ի էջից

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն