2025 թվականին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Վերջին տասնամյակում նման բարձր թվով ինքնասպանություններ արձանագրվել են միայն 2016 թվականին, երբ ՀՀ քրեակատարողական համակարգը դեռևս չէր հռչակել պատժողականից դեպի վերականգնողական արդարադատության անցման մասին, անազատության մեջ գտնող անձանց թիվը զգալիորեն մեծ էր՝ 3800 նախորդ տարվա 2836-ի համեմատ, ինչպես նաև այլընտրանքային պատժատեսակների տեսանկյունից օրենսդրությունը դեռևս սուղ հնարավորություններ ուներ, ի տարբերություն այսօրվա օրենսդրության։
2025 թ․ մահվան դեպքերի նման աճը ոչ միայն մտահոգիչ է, այլև ահազանգ՝ համակարգային խնդիրների մասին, որոնց բաղկացուցիչ գործոններ են թե՛ կալանքի մեծ ծավալով կիրառումը Հայաստանում, որի մասին արդեն խոսել ենք «2018 թվականից հետո կալանքի կիրառումը Հայաստանում կրկնապատկվել է» հոդվածում, թե՛ բանտային կառավարման, թե՛ առողջության և հատկապես հոգեկան առողջության և այլ հարցերը։
Քրեական արդարադատության միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանն ասում է․«Սա բանտային համակարգի խնդիրն է, պետք է սարքել մարդակենտրոն քրեակատարողական հիմնարկներ, ոչ թե ուղղակի զնդաններ, որտեղ մարդիկ իրենց օրերն են մաշեցնում»։ Սակայն, մինչ համակարգային խնդիրներին անդրադառնալը, դիտարկենք 2018-2025 թթ․ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գրանցված մահվան դեպքերի դինամիկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















