Վթար Սարավան-Սարալանջ հատվածում․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է

Փետրվարի 11-ին, ժամը 12։21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու կցորդիչով բեռնատարներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 161-րդ կմ-ում տեղակայված առաջնային օգնության հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12։43-ի դրությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։