«Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր»․ Ժիրայր Սեֆիլյան

«Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր»․ Ժիրայր Սեֆիլյան
«Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր»․ Ժիրայր Սեֆիլյան

Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանը վերջապես ստացավ ՀՀ անձնագիր։ Այդ մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան գրառման միջոցով։

«Սիրելի հայրենակիցներ

Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ 

Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,-գրել է նա։