Արմավիրի մարզում բախվել են ոստիկանական Samand-ն ու Toyota Vitz-ը. կա 3 զոհ. մահացածներից 2-ը ոստիկանական ծառայողներ են. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 հոգի տեղում մահացել են:

Փաստի առթիվ Վաղարշապատի  քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ)  հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:  Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ են, մեկը՝ քաղաքացիական անձ: Մահացածներից  2-ը հայտնաբերվել են դրսում, մեկն էլ՝ ավտոմեքենայի մեջ: