ՃՏՊ Կոբի – Գուդաուրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Փետրվարի 4-ին, ժամը 02:00-ին սահմաններում ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է հաղորդվել, որ Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ՌԴ քաղաքացիներ:

Փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 18:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կոբի – Գուդաուրի ավտոճանապարհին (Կազբեկի շրջան)՝ 1-ին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. ավտոմեքենայի վարորդը (Զուրաբ Ա., ծնված 1979 թ., ՌԴ քաղաքացի) ստորին վերջույթի կոտրվածքով հոսպիտալացվել է, ուղևորներից մեկը (ինքնությունը  չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Ուղևոր Մարինա Խ.ն (ծնված 1996 թ., ՌԴ քաղաքացի) չի տուժել: