Նոյեմբերի 26-ին կկայանա ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու պահանջով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում միայն մեկ հարց է ընդգրկված՝ Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը, որը հեղինակել է Լուսավոր Հայաստան խմբակցությունը։