Մհեր Արմենիան այսօր հայտարարել է հացադուլ սկսելու մասին (տեսանյութ)

Երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) այսօր հայտարարել է հացադուլ սկսելու մասին։ Նա հացադուլի է նստել Մատենադարանի մոտ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 25-ին հայտարարել էր շարժում սկսելու մասին եւ քայլելով Շուռնուխից Երեւան է հասել նոյեմբերի 7-ին։ Երգիչը նշում է, որ շարժումը նվիրված է պատերազմում զոհված հայորդիներին։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ սկսում եմ հացադուլ, հացադուլ՝ հանուն մեր ազգի։ Նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական։ Հացադուլն սկսում եմ մենակ»,- ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ պահանջում են գործադիրի հրաժարականը ամբողջ կազմով։ Իսկ օրենսդիրի հրաժարականը չեն պահանջում, որպեսզի խուսափեն երկրում ցնցումներից։