Վարդան Ղուկասյանին մտադրված են հեռացնել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնից

Վարդան Ղուկասյանին մտադրված են հեռացնել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնից
Վարդան Ղուկասյանին մտադրված են հեռացնել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնից

Aravot.am-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, այսօր ՀՀԿ-ն գումարելու է Շիրակի մարզային խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնում մնալ-չմնալու հարցը:

Քանի որ Գյումրու քաղաքապետը, շրջանցելով կուսակցության դիրքորոշումը , հայտարարել էր , որ ուզում է նորից առաջադրել իր թեկնածությունը, ուստիև ՀՀԿ-ական վերնախավը որոշել է նրան պատժել: ՀՀԿ-ն մտադրված է այդ պաշտոնում նշանակել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, հանրապետական Սահակ Մինասյանին, ով նախագահական ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում գլխավորում էր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Ըստ մեր տեղեկությունների, Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու նպատակով այսօր Գյումրի է ժամանելու նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ժամանակին բավականին մտերիմ հարաբերություններ ուներ քաղաքապետի հետ:Կարդալ ավելին